Թուրքիան չի մասնակցի «Թուրքական հոսք» գազատարի  շինարարությանը։ Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։

Նա պատմել է, որ շինարարության ավարտին Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ընկերություն կստեղծեն Էդիրնե նահանգում  (որտեղ գազատարը ցամաք է դուրս գալիս) գազը պահելու  համար, փոխանցում է  Gazeta-ն։

Յըլդըզը նշել է, որ Թուրքիան օգտագործում է իր աշխարհագրական դիրքի բոլոր առանձնահատկությունները, այդ պատճառով երկրի իշխանությունները մտադիր են կենտրոնանալ միանգամից 2 էներգետիկ նախագծի՝ «Թուրքական հոսքի» եւ տրանսանատոլիական (TANAP) գազատարի վրա։ Նախարարը նշել է, որ այդ նախագծերը չեն մրցակցում իրար հետ։