Հայաստանի քաղաքացիները իրենց հիմնարար իրավունքների խախտման համար կարող են փոխհատուցում պահանջել։ Այս մասին մայիսի 20-ին ԱԺ-ում հայտարարեց հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ ներկայացնելով 2014թ. կատարած աշխատանքի հաշվետվությունը։ Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ փոփոխությունները Հայաստանի քաղաքացիական օրենսգիրք էին մտցվել 2014թ. նոյեմբերին՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համաձայն։

«Խոսքը մասնավորապես կյանքի եւ խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի պաշտպանության իրավունքի մասին է։ Մենք աշխատում ենք այդ օրենսդրական ինստիտուտի ընդլայնման ուղղությամբ։ Օրենքների ամբողջական փաթեթը ամենայն հավանականությամբ կմշակվի մինչեւ այդ տարվա վերջ»,- հայտարարեց դատախազը։