Եթե պատգամավորները «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից իրավախախտումների  կամ վատնումների մասին փաստեր ունեն, ապա  նրանք կարող են դիմել իրավապահ մարմիններին։ Այս մասին մայիսի 20-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Զախարյանի խոսքով՝ նախարարությունը նման փաստեր չունի, քանի որ իրավասու չէ ֆինանսական քննություն անցկացնել անգամ իր ոլորտի հաստատություններում։ «Եթե դուք նման տվյալներ ունեք, մենք պատրաստ ենք դրանք ի գիտություն առնել»,- ասել է Երվանդ Զախարյանը։

Նշենք, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն արդեն հայց է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի կտրուկ բարձրացման մասին, ինչը առաջ է բերել հանրության բողոքը։