Հայաստանի Գլխավոր դատախազը քրեական գործերը հետաքննելիս ՀՀ նախագահից հրահանգներ չի ստանում։ Այս մասին մայիսի 21-ին խորհրդարանում հայտարարեց հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
«Իհարկե Հայաստանի նախագահը պարբերաբար կանչում է ինձ, եւ ես զեկուցում եմ տարած քրեական քաղաքականության եւ դրա արդյունավետության բարձրացման միջոցների մասին, այսուհանդերձ գլխավոր դատախազությունը ինքն է որոշում իր լիազորությունների իրականացման անմիջական քաղաքականությունը»,- ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին ի պատասխան՝ ասաց Կոստանյանը։





























