Travel.ru-ն կազմել է ռուս զբոսաշրջիկների շրջանում 2015թ. համար ամառային հանգստի ամենահանրահայտ վայրերը։  Երեւանը ԱՊՀ քաղաքների շրջանում զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ ԱՊՀ ցուցակի առաջատարը Մինսկն է։

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ Բաքուն, Քիշինեւը, Ալմաթին, Կիեւը, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեքը եւ Օդեսան։

Կայքի տվյալներով՝ ռուս զբոսաշրջիկները Երեւան են այցելում միջին 3 օրով եւ օրական հյուրանոցների համար ծախսում են 55 դոլար։