«Չենք կարող ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ»,- այսօր «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը՝ անդրադառնալով Հայաստանի կայացրած որոշմանը միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Այդ մասին հայտնում է 168.am-ը։

Նա նշեց, որ ԵՄ-ն հարգում է այդ որոշումը: «Չենք կարող ճնշել Հայաստանին դառնալ Ասոցացման համաձայնագրի մաս կամ ԵՄ-ի մասը: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, մենք ունենք գործիքներ աջակցելու օրենքի գերակայությանը, ծրագրերին, ՀԿ-ներին, մենք հիմա եւս օգտագործում ենք դրանք: Համագործակցության ապագան Ձեր ձեռքում է եւ Ձեր հանրության»,- դիմելով հայ պատվիրակներին, ասաց եվրոպացի դիվանագետը: Վերջինս ընդգծեց, թեեւ կարող են աջակցել Հայաստանին եւ կաջակցեն, սակայն «տնային աշխատանք»-ը հայկական կողմինն է լինելու: «Ձեր փոխարեն մենք դա չենք կարող անել, Ձեր որոշումները պետք է լինեն, իսկ մենք ունենք շատ գործիքներ»,- նկատեց Լատվիայի ԱԳ նախարարը:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում