«Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի կողմերը նոր փաստաթղթի շուրջ դեռեւս փոխզիջման չեն եկել։ Հայտարարության տեքստը վերջնական տեսքով կհայտնվի մայիսի 22-ին, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։

«Ղրիմին վերաբերող ձեւակերպումից բացի կան նաեւ այլ տարաձայնություններ այս կամ այն մասնակցի անդամակցության հնարավորության եւ դիրքին վերաբերող  հարցերում։  Խնդրանք է հնչել փաստաթղթում ամրագրել ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հարցին, թե փաստաթղթի տեքստը վերջնական կներկայացվի՞, նա պատասխանել է. «Բնականաբար, հռչակագիրը կընդունվի։ Այն պետք է փոխզիջումային լինի, այնպես որ աշխատում ենք»։

Ավելի վաղ Հայաստանն ու Բելառուսը Ռիգայի գագաթնաժողովում հրաժարվել են ստորագրել ԵՄ ներկայացուցիչների պատրաստած «Արեւելյան  գործընկերության» հայտարարության տեքստը, որում խոսվում է Ռուսաստանի կողմից Ղրիմը անեքսիայի ենթարկելու մասին։