Ոչ ոք ու երբեք չի կարող ճնշում գործադրել Հայաստանի գլխավոր դատախազի վրա որեւէ որոշում կայացնելիս։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
Նրա խոսքով, Գորիսում կրակոցների գործով անցնող Խաչատրյան եւ Բուդաղյան ընտանիքի անդամները բոլորովին էլ ազատ եչն արձակվել ինչ-որ մեկի ճնշմամբ։ «Ես երբեք ոչինչ չեմ արել եւ չեմ անի ճնշման տակ։ Դա պատրանք է։ Նման բան չկա։ Պարզապես ձերբակալման ժամանակ օպերատիվ-քննչական գործողություններ են կատարվում, եւ երբ անհրաժեշտությունն անհետանում է, կասկածյալին ազատ են արձակում»,- ասել է Կոստանյանը։





























