Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրինագծին՝ վիրավոր զինծառայողների բուժումն անհրաժեշտության դեպքում արտերկրում կազմակերպելու վերաբերյալ։
Տեխնիկական բնույթի վերապահումներով կառավարություննն օրինագիծն անհրաժեշտություն է համարում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«ԶԻնծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում առաջարկվում է բուժումը կազմակերպել արտերկրում բյուջետային միջոցներով, եթե Հայաստանում արդյունավետ բուժումն անհնարին կլինի։ Պետությունը պետք է ստանձնի ոչ միայն բուժումը, այլեւ զինծառայողի, անհրաժեշտության դեպքում նաեւ նրան ուղեկցող անձանց կեցության հարցերը։





























