Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների հանդիպման արդյունքում արձանագրություններ են ստորագրվել Բաքու-Թբիլիսի-Կարս (շրջանցելով Հայաստանը) նախագծի իրականացման աշխատանքների արագացման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը:

«Մենք վրացական կողմի հետ պայմանավորվել ենք աշխատանքների ծավալները հասցնել 50 տոկոսի: Մեր կողմից գործնականում ավարտվել են բոլոր աշխատանքները եւ, հնարավոր է, մինչեւ 2011թ. կավարտենք այդ նախագիծը»,- ասել է նախարարը:

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ թուրքական կողմն արել է աշխատանքների 34 տոկոսը: Սակայն խնդիրը 4-կմանոց ճանապարհահատվածն է, որ անցնում է լեռներով: