Հայաստանի շրջանների մեծ մասում առաջիկա հանգստյան օրերին գիշերային եւ երեկոյան ժամերին կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ է սպասվում, որը կուղեկցվի հարավ-արեւմտյան քամու ուժգնացմամբ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +24+26։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+21,

Կոտայքում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+21,

Գեղարքունիքում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+21,

Լոռիում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+22,

Տավուշում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+21,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+26,

Արարատում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+27,

Արմավիրում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+22,

Արցախում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +19+22: