«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ մայիսի 22-ի ժամը 07.00-ից մինչեւ մայիսի 23-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 158 տրանսպորտային միջոց, որից 45-ը` Երեւանում,113-ը մարզերում:

58 ավտոմեքենա վարել են անչափահասներ,

39 վարորդներ տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում,

61 ավտոմեքենայի վարորդներ երթեւեկել են այլ խախտումներով եւ առանց համապատասխան փաստաթղթերի:

Նշված ժամանակահատվածում, «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում, մարմնական վնասվածքների ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել: