Վաշինգթոնը հավանություն է տալիս Եվրամիության հետ մերձենալու «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների ջանքերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Մենք հակված են աջակցել հետագա այն նախաձեռնություններին, որոնք կոչված են «Արեւելյան գործընկերության» անդամ երկրներում ապահովել ժողովրդավարություն, որակյալ կառավարում, կաշառակերության դեմ պայքար, էներգետիկ անվտանգություն, տնտեսական եւ սոցիալական զարգացում»,- մեջբերում է Հարֆի խոսքը ՏԱՍՍ-ը:
Նա Ռուսաստանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ: «Արեւելյան գործընկերության» հարցով ԵՄ նախաձեռնություններին աջակցելու Վաշիգթոնի որոշումը հատկապես կարեւոր է տարածաշրջանում Ռուսաստանի ճնշման մեծացման եւ ապատեղեկատվություն տարածելու ֆոնին»,- ասել է դիվանագետը:





























