«Ես կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը չի բացվի: Մեզ մոտ անգամ աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ»,- ըստ ադրբեջանական 1news.az-ի՝ հայտարարել է Թուրքիայի Արդահան նահանգի նահանգապետ Մուստաֆա Թեքմենը: Նրա խոսքով, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարեւոր են Թուրքիայի համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, արդեն մի քանի ամիս չեն դադարում վեճերը՝ կբացվի արդյոք հայ-թուրքական սահմանը ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ, որոնք կայանալու են սեպտեմբերի 11-17-ը՝ Հայաստանի Կոտայքի մարզում:

Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները, չնայած պաշտոնական Անկարայի (Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի եւ Բաքվում դեսպանի) հայտարարություններին, վստահ են, որ սահմանը բացվելու է: Հայտնի է, որ վարժանքներին մասնակցելու են նաեւ Թուրքիայի ներկայացուցիչները: