2015թ. Երեւանում ավարտին կհասցնեն 450 ընտանիքների վերաբնակեցման համար նախատեսված 10 շենքերը։ Այս մասին մայիսի 26-ին խորհրդարանում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Այդ շենքերում կվերաբնակեցվեն 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչները, նշեց Արեյանը։

2014թ. իրականացվել է աշխատանքների 1-ին փուլը, որի համար հատկացվել է 2 մլրդ դրամ։

Մինչեւ 2015թ. ավարտը ծրագիրը ամբողջովին ավարտին կհասցվի, հայտնեց Արեյանը։