Պապուա-Նոր Գվինեայում հզոր երկրաշարժ է եղել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, 7 մագնիտուդով ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ծովում, Նոր Բրիտանիա կղզու մոտ՝ պետության մայրաքաղաք Պորտ-Մորսբիից 500 կմ հեռավորության վրա:
Ցունամիի սպառնալիք չկա, քանի որ երկրաշարժի օջախը գտնվել է խորը գետնի տակ: Զոհերի եւ ավիրածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:




























