Ռամադանի տոնական օրերին Արաբական Միացյալ Էմիրություններում նախատեսում են մոտ 2 մլն բաժին անվճար սնունդ բաժանել, հաղորդում է Khaleej Times-ը: Այդ նախագծով զբաղվում է ԱՄԷ-ի նախագահ, շեյխ Խալիֆա բեն Զայեդա Ալ Նահայանի բարեգործական հիմնադրամը:
Անվճար սնունդ կարելի է ստանալ ցերեկային պասից հետո, երկրով մեկ սփռված 105 կետերում: Բացի այդ կազմակերպիչները մտադիր են սննդի հարյուր հազարավոր բաժիններ ուղարկել արտասահման, հաղորդում է Gazeta-ն:
Հիմնադրամը նման ակցիա է կազմակերպում արդեն 8-րդ անգամ: Khalifa Foundation-ի գլխավոր տնօրեն Մուհամադ Հաջի ալ Հուրին նշել է, որ նախագիծը իսլամ է ուսանում:





























