Օգոստոսի լույս 6-ի գիշերը երկրաշարժ է գրանցվել հայ-թուրքական սահմանին:
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 3:56-ին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կարս քաղաքից դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:




























