Ամբողջ աշխարհում սկսվել է մահմեդականների պահքի սուրբ ամիսը՝ Ռամադանը: Այն իսլամի 5 սյուներից մեկն է համարվում եւ պարտադիր է բոլոր հավատացյալների համար: Ռամադանի ընթացքում մահմեդականները օրվա ցերեկային ժամերին ձեռնպահ են մնում սնունդ ընդունելուց եւ ծխելուց, նաեւ բարի գործեր են անում եւ ամեն օր Ղուրանից հատվածներ կարդում:

Ռամադանը մահմեդական օրացույցի 9-րդ ամիսն է: