Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ազդեցություն ունի եվրոպացի թուրք պատգամավորների վրա: Այս մասին ասվում է ֆրանսիական «Le Monde» թերթի հոդվածում, որը վերաբերում է Մահինուր Էզդեմիրին «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունից հեռացնելուն: Կուսակցությունը նաեւ զրկել է նրան Բրյուսելի խորհրդարանի պատգամավորի մանդատից: Հրապարակման մեջ նշվում է.
«Մահինուր Էզդեմիրը հայտնի է դարձել, երբ 2009-ին Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում երդման արարողությանը մասնակցել է հիջաբով (առաջին անգամ Եվրոպայում): Վեց տարի անց նրան հեռացրել են կուսակցությունից եւ խնդրել հանձնել մանդատը: Պատճառն այն է, որ նա հրաժարվել էճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ դեպքը Բելգիայի առջեւ բազմաթիվ հարցեր դրեց, այդ թվում այն ազդեցության մասին, որը ցուցաբերում է Թուրքիան:
Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, իսլամական պահպանողական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իր ազդեցությունն ունի Եվրոպայում: Գնալով ավելի ակնհայտ է դառնում համայնքներով քվեարկելու ռիսկերը եւ դա բազմազգ քաղաքում, ինչպիսին Բրյուսելն է: Քաղաքական կուսակցությունները ստիպված են օրակարգում պահել ներգաղթյալների համար սոցիալական երաշխիքների հարցը, քանի որ իրենց պետք է շահել ընտրողների ձայները այնտեղ, որտեղ հնարավոր է: Բայց երբեմն դրանք բախվում են շահերի անլուծելի կոնֆլիկտների»:





























