Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 5-ին, ժամը 17.58-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի «Շորգոլավանք» կոչվող հատվածում «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները ուղղել են Ա. Օ.-ին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի բեռնատարը: