«Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տաածել, որտեղ հերքում է տարածված տեղեկությունները, թե ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ ապագայում անդամակցելու են իրենց կուսակցությանը:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերին մի քանի լրատվական կայքեր շրջանառության մեջ են դնում «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը մի շարք պատգամավորների անդամակցելու մասին խոսակցություններ:
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ քննարկման առարկա դարձած «Ալյանս»-ի վարչության նիստին քննարկվել են այլ հարցեր, ստեղծվել է գործադիր մարմին եւ կայացել է www.alyans.am պաշտոնական կայքի շնորհանդեսը: Այլ խոսակցությունները սուտ են եւ հնարովի:
Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Էլինար Վարդանյանի «Ալյանս»-ին իբր ապագայում անդամակցելու մասին հնարովի թեմային՝ դա ուղղակիորեն մեր միջեւ եղած առողջ եւ ժողովրդանպաստ խորհրդարանական համագործակցությանը խանգարելու համար լրատվական դաշտ նետված կեղտոտ ապատեղեկատվական փորձ է: Թե՛ պարոն Գրիգորյանը, թե՛ պարոն Էնֆիաջյանը եւ թե՛ տիկին Վարդանյանը արժանավոր մարդիկ ու հարգված գործիչներ են, բայց իրենց հետ նման բանակցություններ երբեւէ չեն եղել»:





























