Հունաստանի ճգնաժամը չի սպառնում եվրոգոտու երկրների կայունությանը։ Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ եվրոյի եւ սոցիալական երկխոսության հարցերով փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Հունաստանի ճգնաժամը չի սպառնում եվրոգոտու կայունությանը։ Մենք ունենք բոլոր անհրաժեշտ գործիքները նրա կենսունակությունն ապահովելու համար, այդ թվում՝ 500 մլրդ եվրո ֆոնդ»,-ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ Հունաստանի ճգնաժամից հնարավոր չէ պարզ ելք գտնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























