ՌԴ նախարարների կաբինետը հավանություն է տվել Հայաստանի հետ միջուկային անվտանգության միջկառավարական համաձայնությանը։ Այս մասին ասված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։

«Երկու երկրների միջեւ միջուկային եւ ռադիացիոն անվտանգության եւ արտակարգ պատահարների ժամանակ փոխադարձ ազդարարումը համընդհանուր համաշխարհային պրակտիկա է»,- ասված է կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ այս պահին Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ՝ Մեծամորի ատոմակայանը։ ՀՀ Կառավարությունը 2014թ. մարտին որոշում էր կայացրել երկարաձգել ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը։ «Ռոսատոմ»-ը հայ փորձագետների հետ միասին աշխատում է ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծի վրա։ Շահագործումն իրականացվելու է մինչեւ 2026թ։