Իրանի հյուսիս-արեւելյան հատվածում, Հյուսիսային Խորասանի նահանգում օգոստոսի 11-ի երեկոյան, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Fars գործակալությունը, հղում անելով Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկական հետազոտությունների կենտրոնին: Էպիկենտրոնը գտնվել է Ռազի շրջանում` Բոջնուրդ նահանգային կենտրոնից 80 կմ հյուսիս-արեւելք: Զոհերի եւ ավերածությունների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:

Իրանը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվության գոտում: 20-րդ դարում Իրանում առավել հզոր 20 երկրաշարժերի զոհ է գնացել ավելի քան 170 մլն մարդ: 2003 թվականին 6,6 բալանոց երկրաշարժի արդյունքում գրեթե գետնին հավասարվեց հնագույն Բամ քաղաքը: Զոհվեց 30 հազար մարդ:

1997 թվականի մայիսին Խորասանում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում զոհվել էր 2,4 հազար մարդ եւ վիրավորվել ավելի քեզ 6 հազար մարդ: