Ամերիկյան Բալթիմոր քաղաքում (Մերիլենդի նահանգ) հուլիսի 7-ին հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել երեք մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ուշ երեկոյան Մերիլենդի համալասարանի կամպուսին է մոտեցել երկու մեքենա, որոնցից մեկից դուրս է եկել անհայտ մի անձ եւ ինքնաձիգից կրակ բացել փողոցում գտնվող անձանց ուղղությամբ: Մեկ մարդ տեղում մահացել է, եւս երեքին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: