Հիսուսը  հավանություն կտար նույնասեռ միություններին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը: 90-ամյա քաղաքական գործչի խոսքը մջբերում է The Huffington Post-ը:

«Ես կարծում եմ, որ Հիսուսը կաջակցեր ցանկացած սիրուն, եթե այն մաքուր է, անկեղծ ու որեւէ մեկին չի վնասում: Ես չեմ տեսնում, որ գեյ ամուսնությունները որեւէ մեկին վնասած լինեն»,-ասել է նա՝ ներկայացնելով իր նոր հուշերը, որը վերնագրել է. «Ամբողջական կյանք. մտորումներ 90 տարեկանում»:

Այդուհանդերձ, Քարթերը չի կարողացել իր տեսակետն ամրապնդել Աստվածաշնչի տեքստով, հաղորդում է Lenta-ն:

Իր գրքում Քարթերը մեծ ուշադրություն է դարձնում հավատին: Նախկին նախագահի կրոնական համոզմունքները չեն խանգարում նրան աջակցել նույնասեռ ամուսնություններին: