Վրաստանի Վազիանիի բազայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի 5 անդամ երկրների  մասնակցությամբ Agile Spirit  զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջոցառմանը հնչել է Վրաստանի հիմնը, այնտեղ ներկա են եղել Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի եւ ՊՆ ղեկավար անձինք։

Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ 220 ծովային հետեւակայիններ, Ռումինիայի, Բուլղարիայի, Լատվիաի եւ Լիտվայի բանակների ներկայացուցիչներ։