Ադրբեջանում տղամարդն այրել է հարազատ քրոջը:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, սարսափելի հանցագործությունը տեղի է ունեցել հուլիսի 5-ին: Մինգեչաուրի բնակիչը, որի անունը չի հրապարակվում, սպանել է քրոջը, ինչից հետո այրել է մարմինը:
Մարմնի այրված մնացորդները հայտնաբերել են Բաքու-Ղազախ մայրուղու հարեւանությամբ: Հանցագործն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:



























