Թունիսի իշխանությունները հայտարարել են Լիբիայի հետ սահմանին բաժանիչ պատ կառուցելու մտադրության մասին, որը կարող է կանխել Լիբիայից Թունիս արմատական ահաբեկիչների ներթափանցումը։

Թունիսի վարչապետ Հաբիբ Էսիդի խոսքով՝ 168 կմ երկարությամբ պատը կփակի Թունիս-Լիբիա սահմանի 1/3-ը։ Շինարարությունը պլանավորում է ավարտին հասցնել 2015թ.։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսի Սուս հանգստավայրային քաղաքում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որը խլել էր 39 մարդու կյանք։ Թունիսցի ուսանող Սեյֆեդդին Ռեզջին մակույկով ափ էր լողացել, հանել լողափի հովանոցի տակ թաքցրած Կալաշնիկովի ինքնաձիգը եւ կրակ արձակել հանգստացողների վրա, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։