«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ներդրումային ծրագիրը 2015թ. կկազմի մոտ 8 մլրդ 588 մլն դրամ։ Ներդրումային ծրագիրը հաստատվել է հուլիսի 8-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Այդ թվում՝ անջատումների կրճատման եւ անվտանգության բարձրացման ծրագրերի համար կհատկացվի 2 մլրդ 15 մլն դրամ։
Պլանավորվում է նաեւ վերակառուցել մի կայանը եւ կառուցել մեկ այլ ենթակայան։ Մեկը Երեւանում իսկ մյուսը Ծաղկաձորում։ Այս նպատակներով հատկացվել է 1 մլրդ 863 մլն դրամ։
Նոր սպառողներ միացնելու եւ գործողներին վերամիացնելու համար կհատկացվի 3.1 մլրդ դրամ։





























