2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը անհրաժեշտ կլինի մեկ ուղեւորատար ավտոմեքենա: Այս մասին ասված է  ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագրում, որը հաստատվել է այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:

Էլեկտրաէներգիայի սակագնում ներառված է միայն մեկ մեքենայի ձեռքբերման ծախսը՝ 6,9 մլն դրամի չափով:

Նշենք, որ ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը ներկայացվել է դեռեւս մի քանի ամիս առաջ, սակայն այն ՀԷՑ-ի խնդրանքով հետաձգվել էր մինչեւ ապրիլ, իսկ հետո եւս մի քանի ամսով՝ կապված հոսանքի թանկացման հայտնի խնդրի եւ հասարակական բուռն հակազդեցության հետ: