HSBC Bank Armenia-ի ակրեդիտիվները կրճատում են բիզնեսի ֆինանսավորման ծախսերը մոտ 50 տոկոսով։ Այդ մասին հուլիսի 8-ին հայտարարել է HSBC Armenia բանկի առեւտրավարկային վարչության տնօրեն Արամ Փինաչյանը՝ Trade Finance մրցանակի հանձնման արարողությանը։ Բանկը մրցանակը տալիս է առեւտրային ֆինանսավորման իր գործիքներից ամենաակտիվ օգտվողներին։
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ նա նկատել է, թե ակրեդիտիվների արդյունավետ տոկոսադրույքը չի գերազանցում 7 տոկոսը։ «Մենք միտումնավոր նշում ենք վերին շեմը, թեեւ հաճախ դրույքաչափը զգալիորեն ցածր է լինում։ Ցանկացած դեպքում այդ ֆինանսավորումն ավելի մատչելի է այլ աղբյուրների համեմատ»,- ասել է նա։
Նշենք, որ HSBC Bank միջազգային ընկերությունը առեւտրի ֆինանսավորման համաշխարհային առաջատարներից է։ Վերջին 14 տարում 10 անգամ բանակը լավագույնն է ճանաչվել Trade Finance պարբերականի կողմից։ Հայաստանում բանկը գործում է 1996 թվականից։ Հայաստանում բանկը 36 հաճախորդ ունի։ 2014թ վերջին բանկի ակտիվները կազմել են 3006,6 մլդ դրամ։ 2014թ. առեւտրի ֆինանսավորման պորտֆելն աճել է 35 տոկոսով՝ կազմելով 31,8 մլրդ դրամ, եկամուտները աճել են 51 տոկոսով։





























