Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության առնչություն ունենալու մեջ կասկածվող Բիսլան Շավանովը, որը մարտին նռնակով պայթեցրել էր իրեն, Գռոզնիից Մոսկվա էր ժամանել կառավարական ամրագրումով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, հայտնել է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը:
Նրա տվյալներով, փետրվարի 25-ին Շավանովը փորձել է Գռոզնի-Մոսկվա չվերթի տոմս գնել, սակայն փետրվարի 26-ի համար բոլոր տոմսերը վաճառված են եղել: Այդ ժամանակ նա դիմել է «Գռոզնի ավիա» ընկերության մոսկովյան գրասենյակ, որը նաեւ պատասխանատու է Չեչնիայի հանրապետության կառավարության աշխատակիցների համար տոմսերի ամրագրման համար:
Արդյունքում տղամարդը կարողացել է փետրվարի 26-ի համար տոմս ձեռք բերել: «Շավանովի վարքը ցույց է տալիս, որ նեմցովի սպանության կազմակերպիչներն ու կատարողները հստակեցրած է եղել սպանության օրը՝ փետրվարի 27-ին»,-ասել է աղբյուրը:
Նրա խոսքով, առկա ապացույցներից բխում է, որ հանցագործության նախապատրաստությունն սկսվել է նախքան ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթի խմբագրության վրա հարձակումը, եւ չարագործները ավելի վաղ էին պլանավորել, որ սպանությունը պետք է տեղի ունենա հենց փետրվարի 27-ին:





























