«Գազպրոմը» խզել է պայմանագիրը իտալական Saipem ընկերության հետ, որը պետք է կառուցեր «Թուրքական հոսք» ծովային գազատարի առաջին գիծը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այս որոշումը պայմանավորված է «Թուրքական հոսք»  նախագծի աշխատանքային եւ կոմերցիոն հարցերում համաձայնության բացակայությամբ»,-ասված է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ նախագծի մյուս աշխատանքները շարունակվում են։