Նեապոլի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել 2006-ին սենատորին կաշառելու մեջ, հաղորդում է Reuters-ը: Նրան այս գործով դատապարտել են երեք տարվա ազատազրկման:
Բացի այդ, դատարանի որոշմամբ, 78-ամյա Բեռլուսկոնիին արգելված է առաջիկա 5 տարիներին պետական պաշտոններ զբաղեցնել: Եվս մեկ մեղադրյալ՝ նախկին վարչապետի օգնական Վալտեր Լավիտոլան, նույնպես դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, հաղորդում է Corriere della Sera-ն:
Reuters-ի տեղեկատվությամբ, Բեռլուսկոնին, ամենայն հավանականությամբ, կխուսափի բանտարկությունից, եթե դիմի վերաքննիչ դատարան՝ դրանով հետաձգելով պատժի կիրառումը: Ընդ որում այդ գործով հայցադիմում վաղեմության ժամկետը լրանում է այս տարվա աշնանը, որից հետո այն կուղարկվի արխիվ:
Ըստ գործով մեղադրանքի, 2006 թվականին Բեռլուսկոնին սենատոր Սերջիո դե Գրեգորիոյին 3 մլն եվրո է վճարել, որպեսզի նա մտնի «Ազատությունների տուն» կոլաիցիա: Համարվում է, որ հենց այդ քայլի արդյունքում է 2008-ին Ռոմանո Պրոդիի կառավարությունը հեռացել եւ իշխանության է եկել Բեռլուսկոնին:





























