Տաջիկստանի Գերագույն դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել Սաիդմահդիհոն Սաթորովին, որն իրեն «իսլամի վերջին մարգարեն» էր հռչակել։ Դատարանը նրան դատապարտել է բազմակնության, հողային խարդախությունների եւ դրամաշորթության մեղադրանքով, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Տաջիկստանի Թուրսունզադեեւի շրջանի բնակիչները նրան երեք տարի շարունակ համարում էին մարգարե, նրա ոտքերի տալ գորգեր էին փռում, իսկ վերջինս տեղական երեխաներին աստվածաբանություն էր դասավանդում։




























