ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոն Լատինական Ամերիկայի բնակիչներին պաշտոնապես ճանաչել է Քալիֆորնիայի ամենախոշոր էթնիկ խումբը։
Մարդահամար տվյալներով՝ ներկայումս այս նահանգում ապրում է 15 մլն իսպանախոս լատինամերիկացի։ Իսկ ոչ իսպանախոս բնակչության թիվը կազմում է ավելի քան 14.9 մլն մարդ։
Բյուրոն նշում է, որ լատինամերիկացիների քանակը Քալիֆորնիայի պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է սպիտակամորթ ամերիկացիների թիվը։ Կանխատեսումների համաձայն՝ 2060թ. լատինամերիկացիները կկազմեն նահանգի բնակչության կեսը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։





























