Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ միջազգային միջնորդներից «վեցնյակն» ուսումնասիրում է Իրանի առաջարկները, որը նա ներկայացրել է իր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ:

«Մենք մեր գործընկերների հետ համատեղ հիմա աշխատում ենք, այդ թվում այն առաջարկների վրա, որոնք ներկայացրել է իրանական կողմը: Աշխատանքը բավական բարդ է, աշխատատար, մենք նախատեսված ժամկետի (հուլիսի 7) մեջ չենք տեղավորվել: Ես հիմա ձեռնպահ կմնայի կանխատեսումներ անելուց»,-հայտարարել է Ռյաբկովը: