ԵՏՄ-ում եւ ՇՀԿ-ում Ռուսաստանի գործընկերները  դիտարկում են ԵՏՄ եւ «Մետաքսի ճանապարհ» նախագծերի կապակցումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բնականաբար Չինաստանն ու Ռուսաստանը ԵՏՄ եւ «Մետաքսի ճանապարհ» նախագծերի կապակցման միակ մասնակիցները չեն։ Խոսքը Եվրասիական տնտեսական միության մասին է, եւ այդ միության մեր գործընկերները քննարկում են նախաձեռնությունը, որը ներկայացրել են Ռուսաստանն ու Չինաստանը։ Եվ նման նախաձեռնության քննարկման բավական հարմար հարթակ է Շանհայի համագործակցության կազմակերպությունը»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ գործընկերները հետաքրքրված են այդ կապակցման բոլոր բնագավառները դիտարկելու հարցում։

Նոր «Մետաքսի ճանապարհ» ստեղծելու  գաղափարն առաջ էր քաշել Չինաստանի  նախագահ Սի Ձինպինը դեռեւս 2013թ. Այն պետք է միացնի Չինաստանը Եվրոպայի երկրների հետ եւ ամրապնդի Ասիայի ու Աֆրիկայի համագործակցությունը։ Խոսքը արտոնյալ պայմաններով Արեւելքից Արեւմուտք ապրանք մատակարարելու միջանցքի մասին է։