Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին հայտնել են ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունից: Բանակցություններում նախատեսվում է քննարկել «ԵՏՄ շրջանակներում առեւտրատնտեսական համագործակցության եւ ինտեգրացիոն փոխգործակցության արդիական հարցեր», նշել են ՌԴ կառավարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները մշտապես շփումների մեջ են, 10 օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել երկկողմ համագործակցության հարցեր:
Դրանից մեկ օր հետո հեռախոսազրույց են ունեցել ՀՀ եւ ՌԴ վարչապետները: Աբրահամյանն ու Մեդվեդեւը ընդգծել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման կարեւորությունը:




























