Չեխիայի Պլզեն քաղաքում ոստիկանը ձերբակալել է հեծանվորդի, որի արյան մեջ ալկոհոլի քանակը եղել է 5.42 պրոմիլ, հայտնում է LatestNewsResource-ը։

Պարբերականը նշում է, որ 5 պրոմիլից բարձր քանակով ալկոհոլը  մահացու է օրգանիզմի համար։

Հեծանվորդին նկատել էին քաղաքի ծայրամասում։ Հենց ոստիկանների աչքի առաջ նա վայր էր ընկել ու քնել։

Իրավապահները արթնացրել են նրան եւ չափել արյան մեջ ալկոհոլի քանակը։ Հարբած վիճակում հեծանիվ վարելու համար նրան մինչեւ 2 հազար դոլար տուգանք է սպառնում, գրում է Gazeta-ն։
Մի փոքր ավելի ուշ ուշքի եկած քաղաքացին պատմել է, որ ինքը սկսել է ալկոհոլի մեջ խեղդել իր դժբախտ սիրո ցավը։ Նախորդ օրը նրանից հեռացել էր սիրելի աղջիկը։