Հունաստանում ֆինանսական եւ բանկային ճգնաժամը հարկադրում է երկրի կառավարությանը երկամյա բարեփոխումների պլան պատրաստել, որը կօգնի 12 մլրդ եվրո տնտեսել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հունական Kathimerini պարբերականը։
Պարբերականը նշում է, որ դա նույնիսկ ավելին է, քան պլանավորվում էր նախապես։ Պարբերականի տեղեկություններով՝ իշխանությունները պլան էին մշակել 8 մլրդ եվրո տնտեսելու համար, սակայն այն բանից հետո, երբ ԵԿԲ-ն հրաժարվել էր երկարաձգել բանկերի արտակարգ վարկային օգնությունը, բանկերում գրեթե կանխիկ գումար չի մնացել, գրում է Gazeta-ն։
Պարբերականը նշում է, որ հենց այդ պատճառով ֆինանսների նախարար Էվկլիդիս Ցակալատոսը մնացել է Բրյուսելում, որպեսզի շարունակի բանակցությունները վարկատուների հետ։




























