Հայաստանի տարածքում, հուլիսի 10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:

Արարատյան դաշտում եւ Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +36+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+27,

Կոտայքում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+27,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+27,

Լոռիում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +22+27,

Տավուշում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +26+31,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,

Արարատում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+37,

Արմավիրում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+29,

Արցախում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+33: