Աֆղանստանում ամերիկյան անօդաչու թռչող սարքի օդային հարվածից հետո առնվազն 25 զինյալ է մահացել, այդ թվում՝ «Թահրիկ ի Թալիբան Պակիստան» շարժման նախկին պաշտոնական ներկայացուցիչը։ Այս մասին հայտնում են աֆղանական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում է Khaama Press-ը, ավիահարվածը հասցվել է հինգշաբթ գիշերը Նանգարհար նահանգում։ Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։