Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը իր 90-ամյակի հանդիսավոր ճաշկերույթին մոտ 10 հազար մարդ կհրավիրի։ Այսպիսով սա կդառնա Միացյալ թագավորությունում երբեւէ կազմակերպած ամենամեծ աշխարհիկ ճաշկերույթը, գրում է The Times-ը։
Թեեւ թագուհու 90-ամյակը եկող տարվա հունիսին են նշելու, պատրաստություններն արդեն սկսվել են։ Թագուհին ծնվել է ապրիլի 21-ին, սակայն նրա ծննդյան օրը պաշտոնապես նշում են հունիսի առաջին, երկրորդ կամ երրորդ շաբաթ օրը։ Եթե առաջին ծննդյան օրը նա նշում է նեղ ընտանեկան միջավայրում, ապա հունիսին այդ տոնը համազգային բնույթ է կրում, գրում է ՏԱՍՍ-ը։





























