ԲՐԻԿՍ-ի երկրների (Բրազիլիա Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) առաջնորդներն ընդունել են գագաթաժողովի ամփոփիչ Ուֆայի հռչակագիրը: Այդ եւ այլ փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով աշխատանքային նիստից հետո:

Հռչակագրում գնահատական է տրվել ընթացիկ համաշխարհային քաղաքական ու տնտեսական իրավիճակին, արտացոլվել է ԲՐԻԿՍ-ի երկրների ընդհանուր մոտեցումները համագործակցության առավել արդիական հարցերի վերաբերյալ:

Երկրների առաջնորդները ընդունել են նաեւ գործողությունների պլանը: