Հունաստանի հարցով հուլիսի 12-ին կայանալիք Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը վճռորոշ նշանակություն ունի երկրի պետական պարտքի կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերը Բոսինա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւո կատարած այցի ժամանակ։

«Դա վճռորոշ, շատ կարեւոր նիստ է լինելու»,-ասել է Մերկելը։

Անդրադառնալով հանդիպման հնարավոր արդյունքին՝ Մերկելը նշել է, որ իր կարծիքով դեռեւս անհնար է որեւէ ենթադրություններ անել։ Նա հավելել է, որ Բեռլինը չի դիտարկում հունական պարտքը ներելու տարբերակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։