«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին:

Կուսակցությունը կոչված է լինելու քաղաքական դաշտում փոխարինելու «Բարգավաճ Հայաստանին», փոխարինելու նախ այն իմաստով, որ այս կուսակցությունը պետք է այսուհետ զբաղվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով եւ նրա համար քաղաքական դաշտում տեղ ազատելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում