Սաուդյան Արաբիայի նախկին արտգործնախարար, արքայազն Սաուդ ալ Ֆեյսալը 76 տարեկան հասակում հեռացել է կյանքից, տեղեկացնում է Al Arabiya-ն։

Նախարարի մահվան  մասին հայտնել է նրա զարմիկը, գրում է Gazeta-ն։

Արքայազն Ալ Ֆեյսալը Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ղեկավարել է 40 տարի։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 1975թ.-ից եւ թողել էր պաշտոնը այս տարվա ապրիլին։ Նրա փոխարեն նշանակվել էր Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրը։